Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 10-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում՝ թիվ 10 դպրոցի հարևանությամբ, Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Կարապետ Ն-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Հակոբ Պ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «06»-ն էլ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եվգենյա Է-ին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։