Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:01-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել և առաջացել է ուժեղ պայթյուն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուետև՝ թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: