Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2109 մակնիշի 35 FD 326 համարանիշի, Lada Priora մակնիշի 36 AV 178 համարանիշի, ВАЗ 21150 մակնիշի 35 QN 975 և Toyota Alphard մակնիշի 95 TO 995 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, իսկ հարվածի արդյունքում Toyota-ն կողաշրջվել է, ВАЗ 21150-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին: