Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Ա.Հ.-ի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գ․Մ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes -ի ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երևանի բնակիչ, 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: