Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 27 կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 33-ամյա Հովհաննես Հ․-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, 34-ամյա Գառնիկ Գ․-ի վարած Opel մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արսեն Մ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ Ն․ Քասյանի կողմից նախաձեռնվել է վարույթ, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։