Երեկ՝ օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:40-ի սահմաննեում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Վրեժ Բալայանի վարած Opel Vectra մակնիշի 10 ՕՏ 758 համարանիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի 35 VԼ 931 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel Vectra-ի ուղևորներ՝ 43-ամյա Ռազմիկ Բալայանը, 72-ամյա Սվետլանա Բալայանը, 22-ամյա Մարիաննա Բալայանը և 4-ամյա Արայիկ Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մի մասն էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Մանրամասները' այստեղ: