Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական շրջանում բախվել են ЗИЛ մակնիշի 02 ՍՍ 091 և ГАЗель մակնիշի 25 86 Լ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 6 հոգի տեղափոխվել է Արագածի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, քանի որ փրկարարները դեռևս ուշանում են: Արդեն ժամանում են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր Արագածոտնի մարզի քննիչների հետ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Բախման արդյունքում երկու մեքենաները կողաշրջվել են:
19:10 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննչական խումբը պարզել է, որ մահացածը ГАЗель-ի վարորդն էր, ով Երևանի բնակիչ Սեյրան Պողոսյանն էր, իսկ ГАЗель-ը սպասարկում էր 406 համարի երթուղին, որը իրականացնում է Երևան-Սպիտակ ուղևորափոխադրում:
Մանրամասն՝ այստեղ։