Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Պարույր Թորոսյանի վարած ЗИЛ մակնիշի 28 ՍՏ 309 համարանիշի և Բյուրական գյուղի բնակիչ, 30-ամյա Անիվարդ Թորոսյանի վարած Lada Priora մակնիշի 35 CՏ 903 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել քարով՝ կողաշրջվել է:
Վթարի հետևանքով Lada Priora-ի վարորդ Ա. Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը տեղում պարզել է, որ Lada-ն ԱՊՊԱ չի ունեցել:
2 ավտոմեքենաներն էլ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում