Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արգամ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, Կանիաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավոր Ռազմիկ Լ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ժամկետային զինծառայող։