Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 33-ամյա Արտակ Բաբաջանյանը իր վարած BMW մակնիշի 34 FM 050 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում դեպի Մեղրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաբաջանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 16-ամյա Արսեն Այվազյանը, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 16-ամյա Ռուբեն Աղաբաբյանը և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ, 15-ամյա Դավիթ Ռամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնց ուժերով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի