Փետրվարի 9-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 01MN707 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնյա պատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ' Ա. Հ.-ը (ծնվ. 1984թ.), Ա. Մ.-ը (ծնվ.1983թ.) և Խ. Պ.-ը (ծնվ. 1956թ.) հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Մ.Պ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա.Մեդոյանինը' միջին, իսկ Խ.Պ.-ինը' ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: