Մայիսի 6-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 33PU180 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանպարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ին, ուղևորներ՝ 1989թ. ծնված Ն. Դ.-ին ու 1991թ. ծնված Գ.Ս.-ին տեղափոխել են Արտաշատ քա­ղա­­քի ԲԿ:

 

Այնուհետև Ա.Մ.-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետա­զոտ­վելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից:

 

Ուղևոր Ն.Դ.-ն հիվան­դա­նոցում մահա­ցել է, իսկ Գ.Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա­րար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտա­հոս­քը և տեղափոխել ավտոքարշակ: