Ապրիլի 17-ի լուսադեմին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաք տանող ճանապարհին։ Ինչպես առավոտյան ժամը 6-ի սահմաններում ֆիքսել է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, ճանապարհի երթևեկելի մասից դուրս հայտնված մեքենան այրվել է, հրշեջ փրկարարները հանգցրել են բռնկված ուժեղ հրդեհը։
Ինչպես ավելի ուշ պարզեցինք, Երևան-Մասիս ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, «Volkswagen Jetta» մակնիշի 34 ZC 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենան, մեծ արագությամբ ընթանալից, բախվել է արգելապատնեշին և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:04-ին, մարվել՝ 06:09-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:
Տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի