Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով հրդեհ է տեղի ունեցել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 36-ամյա Արման Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի 81 AM 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ինչից հետո էլ ավտոմեքենայում հրդեհ է առաջացել:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և նրան տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: 

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում