Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում GAZ 31-10 մակնիշի 31 ՏՏ 752 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նշված ավտոմեքենայով, Ողջաբերդ-Հացավան գյուղ ընկած ճանապարհատավածում, բախվել է 33 ամյա Անդրեյ Ռոմանովի վարած Տրակտորին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով GAZ 31: 10-ի ուղևոր 32 ամյա Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, ում տվյալները այս պահին պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը, քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: