Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին ահայտնում է shamshyan.com-ը։
Այդ օրը, ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Գևորգ Ս-ի վարած Yutong մակնիշի ավտոբուսն ու 36-ամյա Սերգեյ Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վ
Վթարի հետևանքով Yutong-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Yutong ավտոբուսը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ՍՊԸ-ին և սպասարկում է Աբովյան-Երևան թիվ 261 երթուղին։