Դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում, Volkswagen Vento մակնիշի 24 ՏL 884 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով հայտնվել ձորում՝ գետի մեջ:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տեղում մահացել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ Գևորգ Մկրտչյանը, իսկ նույն գյուղի բնակիչ 30-ամյա Արսեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

 

Շարունակությունն՝ այստեղ: