Այսօր՝ նոյեմբերի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 35 AG 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում, դեպի Արցախ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

 

Ինչպես դեպքի վայրից Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի հրշեջ-փրկարարները, իսկ մեկին էլ հայտնաբերել են մեքենայից դուրս։ 

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: