Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևաբերդ ավտոճանապարհին՝ Սևաբերդ գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, պարզվել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 45-ամյա Էմին Հունանյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 13 ՕՕ 568 համարանիշի ավտոմեքենայով նշված ճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլորվել ձորը:
Վթարի հետևանքով Է. Հունանյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 44-ամյա Արայիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ընդունարանում Է. Հունանյանը մահացել է:
Շարունակությունը՝ այստեղ։