Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 19-ամյա Ավետիք Չալյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա. Չալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր' Արթիկ քաղաքի բնակիչ, 18-ամյա Ջիմի Գրիգորյանը տեղում մահացել է:

 

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:

 

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Մանրամասները` այստեղ: