Երեկ՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ 28-ամյա Արման Խաչատրյանն իր կողմից վարած ՎԱԶ 2108 մակնիշի 21ՍՕ 934 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորուհի Մարիա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում: