Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբեր 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ, 40-ամյա Համլետ Շ-ի վարած КамАЗ մակնիշի 33 TS 540 համարանիշի և Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 55-ամյա Ավագ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 18 ՏՕ 873 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը Ավագ Պ.-ն տեղում մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միրո Մխիթարյանի, բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գյոզալյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած Ավագ Պ.-ն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» Շիրակի ԳԳՄ Արթիկի ՏՏ պետի տեղակալ, իսկ КамАЗ-ի վարորդ Համլետ Շ.-ն աշխատում է «Արգիկ» ՓԲԸ-ում:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: