Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: