Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հենրի Մարկոսյանը իր վարած Mercedes մակնիշի 70 OA 370 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլարտրելի հատվածում կայանված Lada մակնիշի 01 RF 088 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է «Սանիթեք» ընկերության աղբամաններին և առաջ ընթանալով, բախվել ծառին, կոտրել այն, այնուհետև բախվել թիվ 80 էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: