Այսօր' հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 34 TՍ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում' ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամենլ են Արրտակարգ իրավիճակների նախարարության փրկարաական ծառայության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր հատուկ տեխնիկայով մեքենան մասնատելուց հետո նոր կարողացան մահացածին դուրս բերել ավտոմեքենայից:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն ոստիկանությունը պարզում է' արդյոք մահացածն ինքն է, թե ոչ:
Մանրամասն' այստեղ: