Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:32-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes vito» մակնիշի 24 OL 021 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին:

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ միասին՝ 1989 թ. ծնված Մ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: