Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատվող երկրորդական ճանապարհի հարևանությամբ բախվել են ВАЗ 217030 մակնիշի T 700 TP 26 համարանիշի և Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 66-ամյա Համլետ Մաթևոսյանի վարած ПАЗ 3205 մակնիշի 416 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 217030-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու ПАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: