Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 32-ամյա Նվեր Ալեքսանդրյանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Հրազդանի բժշկական կենտրոնի խաչմերուկում, իր վարած BMW մակնիշի 35 RN 561 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ Ն. Ալեքսանդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: