Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Մարտին Դվոյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 ԼR 086 համարանիշի ավտոմեքենայով Ազատության փողոցում՝ Գավառի պետական համալսարանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Գավառի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արա Քոչարյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: