Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX 078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների թիվ 9 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի և Ավանի բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի և Ավանի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ։


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի