Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Գայի պողոտայում թիվ 14 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Պողոսյանի վարած Suzuki մակնիշի 7335 15 JT համարանիշի և 30-ամյա Արմեն Օհանյանի վարած Mercedes մակնիշի 5330 15 JT համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 19 US 915 համարանիշի ավտոմեքենային այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Մանրամասն` shamshyan.com-ում: