Սետեմբերի 1-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմանում Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Mercedes G, Kia Sorento, Toyota Corolla, Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը։

Բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ավտովթարի հետևանքով մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել կամրջի վրա։

Վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։