Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում Խանջյան, Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ԱԱԾ-ի շենքի մոտ, բախվել են Nissan մակնիշի 31 VD 003 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 602 LL 11 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: