Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 ՏՍ 213 համարանիշի և Nissan Skyline մակնիշի 50 XՏ 101 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 3-ին ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ -փրկարարական ջոկատը, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներն ու «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: