Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 08։10-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 FR 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Մանթաշյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և Անուշ Մանթաշյանի անվամբ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր։

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում: