Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 14-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Ժամը 12-ի սահմաններում, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում բախվել են «Լադա Պրիորա» և ՎԱԶ-2106 մակնիշի՝ հայկական համարանիշով ավտոմեքենաները:
Ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով «06»-ի վարորդը, ով ազգությամբ հայ է և հարսանյաց արարողության մեկնելիս է եղել, մահացել է, 6 հոգի այդ թվում՝ 1 երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։
Մահացածը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Նվեր Ղուլյանն է: «06»-ը եղել է 34 OQ 441 հաշվառման համարանիշերով: