Այսօր' հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

Հարվածի հետևանքով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով' բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրին: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները' քաղաքացիների և փրկարարների օգնությամբ' տեղափոխվել է թիվ 1 համալսարական հիվանդանոց:

 

 

Հիվանդանոցից հայտնել են, որ տեղախոփված վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում' մահացավ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։