Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սոս Ավագյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 9 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։