Սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդան Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 23 ՏՍ 883 համարանիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցում բախվել է նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 28 ՏԼ 538 համարանիշի ավտոմեքենային, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վարդան Ս.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 54-ամյա Հայկազ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն: Վարոդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել 06-ի վարորդն ու նրա հարազատները: