Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հրազդանի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին։
Ամբողջին՝ ծանոթացեք սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի