Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

 
 

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։