Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 15։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Opel մակնիշի 34 PP 440 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes Sprinter մակնիշի 88 CC 885 համարանիշի ավտոմեքենային։

 

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes Sprinter-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը։

 

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 31-ամյա Սերյոժա Սարգսյանն է։ 

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում: