Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահամններում Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 22 SS 781 համարանիշի, Opel մակնիշի 34 UD 703 համարանիշի և Mercedes մակնիշի 35 DZ 706 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգու շտապ օգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում: