Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 17 UU 385 համարանիշի, BMW մակնիշի 31 OO 419 համարանիշի Opel մակնիշի 34 NT 005 համարանիշի, BMW մակնիշի 35 CZ 394 համարանիշի և Mercedes մակնիշի 23 OU 700 համարանիշի ավտոմեքենաները:

Բարեբախտաբար, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

 Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Այս մասին մանրամասն՝ Shamshyan.com կայքում: