Երեկ՝ հունվարի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 16:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի մոտ, բախվել են Lexus մակնիշի 34 CF 432 համարանիշի, Opel մակնիշի 83 GG 833 համարանիշի, Nissan մակնիշի 83 VV 833 համարանիշի և Opel մակնիշի 32 LL 551 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 3 երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը:

 

Այս մասին առավել մանրամասն՝ Shamshyan.com-ում: