Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են 31-ամյա Խորեն Ներսիսյանի վարած Audi A-6 մակնիշի 201 ԼԼ 60 համարանիշի, 39-ամյա Կարaպետ Սահակյանի վարած Opel Vectra մակնիշի 17 ԼՍ 083 համարանիշի և 53-ամյա Լևոն Միքայելյանի վարած Mercedes մակնիշի 95 NՍ 999 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

 

Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի մեղավորը եղեկ է Opel-ի վարորդ Կ. Սահակյանը, իսկ Audi A-6-ը հաշվառված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում: