Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 22:30-ի սահմաններում Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 DP 402 համարանիշի, BMW մակնիշի 31 SL 293 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 UF 398 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասն՝ shamshyan.com-ում: