Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

 

 

Ժամը 07:30-ի սահմաններում Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Ալեքսանդր Կասպարովի վարած Opel Vectra մակնիշի 74 MԼ 777 համարանիշի և Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս 8-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սեդրակ Մոսինյանի վարած Opel Zafira մակնիշի 34 FZ 911 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարոդ Ս. Մոսինյանն ու Opel Vectra-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մկրտչյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ' Երևան:

 

 

Մանրամասն ̀  այստեղ