Այսօր՝ մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 27 ամյա Մարտիկ Չերիմյանը վարելով Opel Astra մակնիշի 34 TՕ 346 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 118 կմ-ին՝ դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատներշներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդ Մ. Չերեմյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ 26 ամյա Էդգար Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրևոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկայնության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրևամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանոյւթան քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: