Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00–ի սահմաններում Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 UF 325 համարանիշի և BMW մակնիշի 83 FF 833 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում: